Քաղաքականություն

Հայաստանը նախորդ տարվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը նախորդ տարվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2024 թվականի ընթացքում շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությն մեջ: 

Գերատեսչությունը նաև ընդգծել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը տարբեր երկրներում՝ մասնավորապես, Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն, Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակ, Սերբիայում դիվանագիտական գրասենյակը։ 

«Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ. Կիպրոսում, Հունգարիայում, Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը»,-  հիշեցնում են նախարարությունից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում