Տնտեսություն

Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով 2025 թ. փետրվարի 1-ից պետությունը ծրագիր կգործարկի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին իրազեկող հոլովակ է հրապարակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Եթե քաղաքացին ունի վարկային պարտավորություններ, և բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի, ապա պետությունը պատրաստ է աջակցել՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Ծրագրին դիմելու համար պարտադիր պայման է ունենալ գրանցված աշխատանք:  Աջակցության չափը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը: 

Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից: 

Մանրամասները՝ տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում