Մարզեր

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը ժամը 15։32-ին մեկուսացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ նշելով, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։

Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավվել էր է 137 հրշեջ-փրկարար։

Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։

Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։

Այրվել է խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում