Հայաստանն ակնկալում է սերտ համագործակցություն Լեհաստանի հետ ԵՄ Խորհրդում նախագահելու ընթացքում. ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանություններն ակնկալում են սերտ համագործակցություն Լեհաստանի հետ՝ 2025 թվականին Եվրամիության խորհրդում նախագահելու ընթացքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։
«Շնորհավորում ենք Լեհաստանի արտաքին գործերի նախարարության գործընկերներին՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ և ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ շրջանակներում՝ Հայաստան- Եվրամիություն հավակնոտ օրակարգի հետագա առաջխաղացման համար: Մենք բարձր ենք գնահատում Հունգարիայի 2024 թվականի նախագահությունը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր հանգրվանին հասնելու գործում»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն։
As Poland took over the presidency of @EUCouncil we congratulate @PolandMFA colleagues & look forward to close cooperation both bilaterally & within EU to further advance 🇦🇲-🇪🇺 ambitious agenda under @POLAND25EU.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 3, 2025
We appreciate @HU24EU’s engagement in reaching important… pic.twitter.com/IizWcAxxnb