Իրավունք

ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող Արշակ Կարապետյանը ՌԴ-ում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել․ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող Արշակ Կարապետյանը ՌԴ-ում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել․ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։

«Արշակ Կարապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը: Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,-նշել է Սարգսյանը։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին Կարապետյանի ձերբակալման մասին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում