Ինչպես խուսափել տոնական օրերին տարբեր տեսակի վիրուսներից և թունավորումներից. մասնագետի խորհուրդը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջ և ճիշտ սնվելու սովորությունները պետք է պահպանել մշտապես, սակայն տոնական օրերին շատերը հաճախ մոռանում են սնվելու կուլտուրայի մասին, ինչը կարող է հետագայում հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով բոլորիս հուզող՝ ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն ու խուսափել տարբեր տեսակի վիրուսներից և թունավորումներից հարցին՝ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մանիկ Մեյմարյանը նկատեց՝ շատ կարևոր է պահպանել հիգիենայի և սնդի անվտանգության կանոնները:

Նա շեշտեց՝ Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար:

Առհասարակ, չափից շատ ալկոհոլի, գազավորված ըմպելիքի, տարբեր սննդամթերքների շատ մեծ քանակով օգտագործումն ու իրար խառնելը, ոչ ճիշտ պայմաններում մի քանի օր պահվող սննդամթերքի օգտագործումը, ըստ մասնագետի, միանշանակ, կբերի մարսողական համակարգի խանգարման։

«Այդ օրերին  սննդային գործոնով պայամանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար նախ պետք է գնումներ կատարել խանութներից, այլ ոչ թե փողոցային առևտրի կետերից, ինչպես նաև՝ գնումներ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին  և արտաքին տեսքին: 

Աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները: Եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ապա պետք է  ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին և պահպանման պայմաններին»,- ասաց նա:

Մասնագետի պնդմամբ՝ խմորեղենը, կրեմով տորթերը, հրուշակեղենը սառնարանում պետք է պահել 3 օրից ոչ ավելի: 

Մանիկ Մեյմարյանը հիշեցրեց՝ շատ կարևոր է ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո, ինչպես նաև պատրաստի մթերքների և հում մսի մշակման ժամանակ պարտադիր է  օգտագործել առանձին մասնատման տախտակ և դանակ: 

«Մանրազննին լվանալ կանաչիները, միրգը, բանջարեղենը․ հատկապես ներմուծված միրգն ու, բանջարեղենն ապրանքային տեսքը երկար պահապանելու համար, սովորաբար, մշակված են լինում տարբեր քիմիական նյութերով, այդ իսկ պատճառով դրանք բացի մանրեային թունավորումից կարող են պարունակել  նաև քիմիական ախտահարման վտանգ: Խորհուրդ եմ տալիս նաև խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու պարագայում այն պետք է եռացնել 15-20 րոպե: Սննունդում չօգտագործել անհայտ ծագման չստուգված սունկեր»,- ասաց բժիշկ Մեյմարյանը:

Տոնական սեղանն, իհարկե Նոր Տարվա խորհրդանիշներից է, բայց չպետք է մոռանանք, որ տոնի հիմնական բաղադրիչը նվերներն ու ուրախ տրամադրությունն են:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ