Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ցավակցական հեռագրում ասված է․ 

«Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին: Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալի տնտեսական վերելքների և ձեռքբերումների։

Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։ 

Մեծ է նաև պարոն Սինգհի ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Սինգհի ընտանիքին և մերձավորներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում