Հայաստան

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների ծնողների հանդիպումը. Բաղրամյան պողոտան բացվել է

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների ծնողների հանդիպումը. Բաղրամյան պողոտան բացվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորած զինծարայողների ծնողների, հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդելով։ Միայն նշեց, որ Բաղրամյան պողոտան բացվել է։ 

Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել էր Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել էին ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում