Մարզեր

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել միջազգային մրցույթներից

2 րոպեի ընթերցում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել միջազգային մրցույթներից

ԳԱՎԱՌ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները 2024 թվականի վերջին կիսամյակում նկատելի հաջողություններ են գրանցել միջազգային տարբեր մրցույթներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  վերջերս դպրոցի դհոլահարների համույթը Եգիպտոսում մասնակցել է «INSPIRATION»  միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել բարձրագույն մրցանակի։ 

Դհոլահարների համույթի կազմում են եղել Ալեն  Ղարիբյանը,  Հրանտ Գալոյանը, Գոռ Վարդանյանը, Վազգեն Մնեյանը , Մայիս Գալստյանը, Ալեն Հակոբյանը, Ռուդիկ  Խաչատրյանը, Ռաֆայել  Թադևոսյանը, Աշոտ Հակոբյանը,  Համլետ Հայրապետյանը,  Մարկ  Հաֆտոյանը, Րաֆֆի Սենոքյանը, Օթելլո  Առաքելյանը, Հրանտ Պարոնյանը և Գագիկ Գասպարյանը։  

Նույն հաստատության Կարեն Սիրականյանի դասարանի երեք դուդուկահար էլ՝ Արմեն Օհանյանը, Հովհաննես Ասլիկյանը և Ալեն Հակոբյանը արդեն առցանց տարբերակով մասնակցել են նույն միջազգային մրցույթ-փառատոնին և համապատասխանաբար արժանացել Գրան Պրի և 1-ին մրցանակների։

«Golden Voice» միջազգային մրցույթ-փառատոնին էլ մասնակցել են վոկալի բաժնի սաներ Աննա Սիրականյանը, Մանե Հակոբյանը, Միլենա Սիրականյանը, Լիլյա Սիրականյանը և Արիաննա Հովհաննիսյանը (դասատու՝ Աննա Գզրարյան): Աշակերտներն արժանացել են Գրան Պրի, 1-ին և 2-րդ մրցանակների։ 

Երաժշտական դպրոցի տարբեր բաժինների սաներ Երևանում մասնակցել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած «Մոցարտ» 6-րդ  միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել երեք Գրան Պրի, 15 առաջին և 5 երկրորդ կարգի մրցանակների։ 

«Դպրոցի այս հաջողությունները նաև մանկավարժների ջանադիր ու հետևողական  աշխատանքի արդյունքն է, ինչը ոգևորում է և՛ դպրոցի սանրին, և՛ նրանց ծնողներին»,-նշել է  երաժշտական դպրոցի  տնօրեն Արփինե Զարգարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում