Մարզեր

Վարդենիս համայնքի երեխաները ամանորյա նվերներ են ստացել ֆրանսահայ բարեգործական կազմակերպության կողմից

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի երեխաները ամանորյա նվերներ են ստացել ֆրանսահայ բարեգործական կազմակերպության կողմից

ԳԱՎԱՌ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորի և Սուրբ Ծննդի տոներին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի փոքրիկները նվերներ են ստացել ֆրանսահայ բարեգործական կազմակերպության կողմից։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարեմուտին ևս Վարդենիս համայնքում հանդես է եկել հերթական մարդասիրական նախաձեռնությամբ՝ իրականացնելով գեղեցիկ տոնական ծրագիր: Ծրագրի շահառուները եղել են Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերի շուրջ 1500 երեխաներ՝ սոցիալապես անապահով և Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքներից: Նրանք ստացել են քաղցրավենիքով և սննդամթերքով լի արկղեր: 

Նվերները բաժանվել են բնակավայրերի կրթական հաստատություններում կազմակերպված ամանորյա միջոցառումների ժամանակ, որոնց մասնակցել են Վարդենիսի համայքնապետարանի աշխատակիցները և «Բարձունք 5165» կազմակերպության ներկայացուցիչները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում