Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. ԿԳՄՍ նախարար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: 

Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին: 

«Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար:

Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում: 

«Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը:

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը:

Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ այս տարի փոխվել է հերթական ատեստավորման ողջ համակարգը, մշակվել է գնահատման գործիքը, և շուրջ 6000 ուսուցիչ գնահատվել է: Յուրաքանչյուր մոդուլի ատեստավորման գործընթացի կազմակերպման շուրջ աշխատանքներն են սկսվել: ԿԶՆԱԿ-ի կողմից համակարգվում է տարակարգի տրամադրման գործընթացը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական մակարդակներում: 

«ԿԶՆԱԿ-ի հետ աշխատանքները շատ բազմաշերտ են: Բազմաթիվ անելիքներ կան երեխաների ֆիզիկական և հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ: Մշակվում են անվտանգության ստանդարտներ, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ԿԶՆԱԿ-ը»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը: Ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները  ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցել են նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ։ 

Հայերեն

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ

Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրադրության սրման առնչությամբ

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ

Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի․ կնքվել է հուշագիր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/01/25

Ասիական ինդեքսներ - 22/01/25

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

Ինչ փոփոխություններ է առաջարկվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը