Մարզեր

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 2024-ին իրավական մասնագիտական վերահսկողություն է իրականացրել 4 համայնքում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 2024-ին իրավական մասնագիտական վերահսկողություն է իրականացրել 4 համայնքում

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականին իրավական մասնագիտական վերահսկողություն է իրականացվել 4 համայնքում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման  և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, 2024 թվականի ընթացքում  իրավական մասնագիտական հսկողության շրջանակներում ուսումնասիրություններ կատարվել են մարզի Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս և Սևան համայնքներում: Արձանագրվել է 76 թերություն։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ և առաջարկվել են համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում շտկել թերությունները և ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթողումները և թերությունները չկրկնելու նպատակով: 

2024 թվականին մարզի համայնքներում հայտարարվել է համայնքային ծառայության 108 մրցույթ, պաշտոնի է նշանակվել 57 համայնքային ծառայող։ 51 հայտարարված մրցույթը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։ Տարվա ընթացքում հայտարարվել են 47 ՀՈԱԿ-ի տնօրենների մրցույթներ, կայացել է 9 մրցույթ, պաշտոնի նշանակվել է 8 տնօրեն, 38 հայտարարված մրցույթ չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։ 

2024 թվականին մարզի 5 համայնքում 6 կոմունալ ՀՈԱԿ-ները աղբահանությունն իրականացրել են 40 ավտոմեքենայի միջոցով՝ 1340 միավոր աղբարկղով, կուտակված  աղբը տեղափոխվել է մարզի 17 աղբավայր։ Մարզի համայնքներում զգալի աշխատանքներ են կատարվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում, ավելացել է վարձավճար վճարող քաղաքացիների և տնտեսվարող սյուբեկտների թիվը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում