Հայաստան

ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ 

Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։ 

2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում