Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում խոսել հարթակում»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է «Vedomosti»-ն։

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում