Մարզեր

Գեղարքունիքում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է 19 դպրոց և կրթահամալիր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է 19 դպրոց և կրթահամալիր

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է 19 դպրոցի և կրթահամալիրի կառուցում և հիմնանորոգում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է 10 կրթահամալիր՝ Մադինա, Մաքենիս, Շատվան, Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք, Թթուջուր,  Մարտունի, Դպրաբակ բնակավայրերում, որոնցից Փոքր Մասրիկ, Կախակն  և  Մադինա բնակավայրերում ներկայումս  ընթանում են նոր կրթահամալիրների կառուցման  աշխատանքները: Վերոնշյալ որոշման ցանկում ընդգրկված  է նաև նոր կառուցվող 6 դպրոց՝ Գավառի թիվ 5 հիմնական, Գավառի թիվ  7 միջնակարգ, Սևանի թիվ 3 հիմնական, Ծովինարի միջնակարգ, Լիճքի հիմնական և Վարդենիսի թիվ 3 հիմնական  դպրոցները: Գեղարքունիքի մարզպետի կողմից առաջարկվել  և վերոնշյալ  որոշման ցանկի մեջ  են ընդգրկվել նաև Գավառի N 1 հիմնական  և Վաղաշենի  միջնակարգ դպրոցները։ Նոր դպրոցական շենքի կառուցման ծրագրում ընդգրկված է նաև Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 

Դպրոցական նոր  շենքերի  կառուցումը 2024 թվականին շարունակվել են Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Ջիլի, Շատջրեքի միջնակարգ, Լեռնակերտի և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներում, որոնց մեկնարկը տրվել է 2021-2022 թվականներից։ Ավարտին  է մոտենում 3 դպրոցի մարզադահլիճների  կառուցման և ամբողջական գույքով համալրման գործընթացը՝ Ակունքի, Վերին Գետաշենի թիվ 2 և Գագարինի միջնակարգ դպրոցներում:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում