Մարզեր

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ամփոփվել է 2024 թվականի ֆինանսական տարվա արդյունքները

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ամփոփվել է 2024 թվականի ֆինանսական տարվա արդյունքները

ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում ամփոփվել են 2024 թվականի ֆինանսական տարվա արդյուքնները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2024 թվականի դեկտեմբերի 20-ի արդյունքներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 101,2  տոկոս կամ պլանավորված 3 միլիարդ 294 միլիոն 680  հազար դրամի դիմաց  փաստացի հավաքագրվել է 3 միլիարդ 334 միլիոն  573,9 հազար դրամ: Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 110,2,  Գավառ համայնքը՝  97,4 , Ճամբարակ համայնքը՝ 100,4 Մարտունի համայնքը՝ 101,7, Սևան համայնքը՝ 98,1 տոկոսով։ 

2024 թվականին մարզին  հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2023 թվականի նկատմամբ աճել է  2 միլիարդ 108 միլիոն 801 հազար 100  դրամով, որը կազմում է սեփական եկամուտների 64 տոկոսը։ 

ՀՀ պետական բյուջեից ՀՀ Գեղարքունիքի մարզին 35 ծրագրով հատկացվել է 18 միլիարդ 73 միլիոն 691 հազար  դրամ, որից  այս պահի դրությամբ փաստացի ծախսվել է 16 միլիարդ 403 միլիոն 99 հազար դրամ։

«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով  հատկացվել է 119 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 118,8 միլիոն դրամ։ 

«ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով» ծրագրով  հատկացվել է 5 միլիարդ 527 միլիոն 107 հազար 800 դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է  4 միլիարդ 225 միլիոն 353 հազար 600  դրամ,   կամ 76,4 տոկոս։ 

Առաջնահերթ անհետաձգելի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 79 միլիոն 983 հազար 700 դրամ, որից փաստացի ծախսվել է 79 միլիոն 724 հազար 400 դրամ, կամ 99,7 տոկոս։

Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով հատկացվել է 123 միլիոն 622 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 110 միլիոն 347 հազար դրամ, կամ 89,3 տոկոս։ 

Հանրակրթական 3 մակարդակների  ծրագրերով հատկացվել է 9 միլիարդ 426 միլիոն 848 հազար 400 դրամ, որից փաստացի ծախսվել է 9 միլիարդ 394 միլիոն 616 հազար 200 դրամ, մնացած 32 միլիոն 232 հազար  դրամը գտնվում է վճարման փուլում։ 

Ուսուցիչների կամավոր ատեստավորում ծրագրով նախատեսված 347 միլիոն 574 հազար 500 դրամի դիմաց փաստացի վճարվել է 342 միլիոն 224 հազար 400 դրամ, կամ 98,5 տոկոս։

Համայնքներում սոցիալական խմբի 1-5 տարեկան երեխանների նախադպրոցական կրթության ապահովվում ծրագրով նախատեսված 102 միլիոն 90 հազար 800  դրամն ամբողջությամբ ծախսվել է։

Պետական հիմնարկների աշխատողներին սոցիալական փաթեթից օգտվողներին հատուցում ծրագրով  նախատեսվել է 301 միլիոն 120 հազար  դրամ, որից փաստացի ծախսվել է  270 միլիոն  266.1 հազար  դրամը, մնացածը գտնվում է վճարման փուլում:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում