Ռուսաստանի պատվիրակությունը Սավելևի և Օվերչուկի գլխավորությամբ ժամանել է Թեհրան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այցի ծրագրի համաձայն՝ ուղևորության շրջանակներում նախատեսված է ՌԴ պատվիրակության հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Նաև ենթադրվում են Ռուսաստանի փոխվարչապետների բանակցություններն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ աշխատանքն ազատ առևտրի գոտու շուրջ լիաֆորմատ համաձայնագրի շրջանակներում, որը գտնվում է բոլոր մասնակից երկրների կողմից վավերացման ավարտական փուլում, ինչպես նաև համագործակցությունը միավորման շրջանակներում՝ Իրանի՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալուց հետո։ 

Բացի այդ, օրակարգում ներառված են տրանսպորտային հաղորդակցության և նոր տրանսպորտային միջանցքների զարգացման հարցեր։

Հայերեն English Français Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող