Մերձավոր Արևելք

Սիրիայում ամերիկյան ուժերի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ամերիկյան ուժերի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերի (CENTCOM) կողմից դեկտեմբերի 19-ին Սիրիայի Դեյր-ազ Զաուր նահանգում հասցված ճշգրիտ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԴԱԻՇ) առաջնորդ Աբու Յուսիֆը, ինչպես նաև խմբավորման մեկ այլ անդամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ  կենտրոնական հրամանատարության ուժերի կայքը։

Նշվում է, որ հարվածն իրականացվել է նախկինում սիրիական ռեժիմի և ռուսների կողմից վերահսկվող տարածքում։ 

«Ինչպես նախկինում ասվել է, Միացյալ Նահանգները, համագործակցելով տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ, թույլ չի տա ԻՊ-ին օգտվել Սիրիայում ստեղծված իրավիճակից և վերակազմավորվել: ԴԱԻՇ-ը մտադիր է կալանքից ազատել ավելի քան 8000 ԴԱԻՇ-ի անդամների, որոնք ներկայում պահվում են Սիրիայում գտնվող հաստատություններում: Մենք ագրեսիվ կերպով թիրախավորելու ենք այդ առաջնորդներին և անդամներին՝ ներառյալ նրանց, ովքեր փորձում են գործողություններ իրականացնել Սիրիայից դուրս»,- ասել է CENTCOM-ի հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում