Թուրքիա

Թուրքիայում արձագանքել են Սիրիայում իշխանության տապալման մասին Թրամփի մեկնաբանություններին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում արձագանքել են Սիրիայում իշխանության տապալման մասին Թրամփի մեկնաբանություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում տեղի ունեցածը «իշխանության զավթում» անվանելը սխալ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, որ իր կարծիքով՝ Թուրքիան և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ուժերն են, որ կանգնած են Սիրիայում վերջին իրադարձությունների հետևում, որոնք հանգեցրին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը:

«Նախ թույլ տվեք ասել, որ մենք չենք կարող դա անվանել իշխանության զավթում, քանի որ դա սխալ կլինի Սիրիայում, սիրիացի ժողովրդի հետ տեղի ունեցածի առումով: Դա իշխանության զավթում չէ», - ասել է Ֆիդանը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորությամբ մի քանի օրվա ընթացքում տապալեց իշխանությունը և անցումային կառավարություն ստեղծեց՝ ստիպելով նախագահ Բաշար ալ-Ասադին փախչել երկրից։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում