Կառավարությունը 2024 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 31.8 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2 միլիարդ 954 միլիոն դրամ կտրամադրի 28 համայնքում 46 ծրագիր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ծրագրերի տեղաբաշխումն ըստ մարզերի հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, 133.2 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 237 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 4 ծրագիր՝ 519.7 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր՝ 515 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր՝ 71.9 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 5 ծրագիր՝ 204.9 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 5 ծրագիր՝ 699.2 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզ՝ 5 ծրագիր՝ 224.1 միլիոն դրամ, Տավուշի մարզ՝ 8 ծրագիր՝ 349.5 միլիոն դրամ։

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այս որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 31.8 միլիարդ դրամ, ինչը 1.5 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը