ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Աշխատաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում. մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ:
«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովն իրականացվում է երկու՝ մարզային և հանրապետական փուլերով: Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն՝ 010-599-619 հեռախոսահամարով: