Գերմանիայում գործարկվել է ՆԱՏՕ-ի հրամանատարությունը՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գերմանիայում գործարկվել է դաշինքի հրամանատարությունը՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի աջակցության և ուսուցման հրամանատարությունն արդեն լիարժեք գործում է»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Բրյուսելում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամլո ասուլիսում։
Կարդացեք հոդվածը` Русский