Աշխարհ

Բեռլինը հայտարարել է Շոլցի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Բեռլինը հայտարարել է Շոլցի և  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և մի շարք այլ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ Ուկրաինայի թեմայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։

«Եվրամիության մի քանի երկրներ Բրյուսելում հանդիպելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վոլոդիմիր Զելենսկու հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով տեղի կունենա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրների ոչ պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև դաշնային կանցլեր Շոլցը»,- հայտնել է Բյուխները։

Հանդիպմանը ընթացքում մասնավորապես կքննարկվի Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու հարցը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում