Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են առաջիկա համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են առաջիկա համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ բազմակողմ ձևաչափերում։ 

Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և զարգացնելու շվեդական կողմի հետ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով։

Նախարարն ընդգծել է Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի կարևորությունը։ Նրա խոսքով՝ ա կարևոր քայլ է տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ 

Անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում