Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հիշատակի և մեծարման երեկո՝ նվիրված Անրի Վերնոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված համաշխարհային կինոյի մեծանուն վարպետ Անրի Վերնոյին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման առիթ է հանդիսացել ֆրանսիացի հեղինակներ Ֆիլիպ Սիշլեի և Լորան Բենիայեյի համահեղինակած «Անրի Վերնոյի պատմությունները» գրքի շնորհանդեսը: 

Ընդգծվում է, որ այդ արժեքավոր աշխատությունը ներկայացնում է Անրի Վերնոյի բացառիկ կյանքն ու ստեղծագործական ուղին՝ որպես հարգանքի տուրք նրա արվեստին և թողած ժառանգությանը: Գիրքն առանձնանում է իր խորքային ուսումնասիրություններով և ոգեշնչող պատկերացումներով՝ ընդգծելով հանճարեղ կինոռեժիսորի գործը, ով կարողացավ հաղթահարել մշակութային սահմանները և ստեղծել համամարդկային արժեքներով հագեցած անմոռանալի պատմություններ:

Կինոյի և մշակույթի սիրահարները հավաքվել էին Մարսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ վերստին արժևորելու և վերապրելու Վերնոյի անգնահատելի ժառանգությունը: 

Վերնոյի ամենատպավորիչ և հատկապես հայ հանդիսատեսին հոգեհարազատ ֆիլմի՝ «Մայրիկ»-ի  դերասան Ժակի Ներսեսյանն իր ելույթում նշեց, որ Վերնոյի հետ աշխատելը ոչ թե պարզապես դեր էր, այլ կյանքի երազանքի իրականացում: Ներսեսյանը մանրամասներ ներկայացրեց նաև նկարահանման հետաքրքիր գործընթացից՝ հիշելով նաև ֆիլմի պրեմիերան Մարսելի օպերային թատրոնում: 

Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա էր Փարիզից ժամանած գրքի համահեղինակ Ֆիլիպ Սիշլեն: Իր ելույթում Սիշլեն պատմեց Անրի Վերնոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ իր գրչակցի հետ կատարած խորքային ուսումնասիրություններն՝ ընդգծելով մեծ վարպետի ստեղծագործական ժառանգության բացառիկ նշանակությունը համաշխարհային կինոյում:

Հայերեն العربية Русский Türkçe

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը