Մարզեր

Գավառի համայնքապետարանը կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել քաղաքային գրադարանին

1 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանը կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել քաղաքային գրադարանին

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանը և տարածքային ստորաբաժանման 8 գրադարան 2024 թվականին համայնքապետարանի կողմից ստացել են կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ՝ գրաֆոնդի համալրման, կահավորման և տեխնիկական վերազինման  նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի քաղաքային գրադարանը կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերել 173 հազար դրամ արժողությամբ հեռուստացույց, իսկ  Արծվաքարի, Հացառատի, Սարուխանի, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Գանձակի, Կարմիրգյուղի ու Նորատուսի տարածքային ստորաբաժանման գրադարանները՝ համակարգիչներ, տպիչներ, միացվել է ինտերնետ կապ։ Համալրվել են նաև այս գրադարանների գրաֆոնդերը։ Գրադարաններին նաև գույք է տրամադրվել։ Համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 3 միլիոն 925 հազար դրամ։

1միլիոն 301 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհի շրջանակներում էլ գնվել են աթոռներ, քիվեր և վարագույրներ։ Գավառի համայնքապետարանից վստահեցնում են, որ համայնքի գրադարանային պայմանների բարելավման նպատակով հատկացումները լինելու են շարունակական։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում