ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան դեկտեմբերի 17-ին ձեռնամուխ է լինում քվեարկությանը, որը կոչված է հաստատելու նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ-ի բոլոր նահանգների մայրաքաղաքներում ընտրողների կոլեգիայի ներկայացուցիչները քվեարկելու են, որպեսզի հաստատեն 2024 թվականի ընտրություններում նոր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը Քամալա Հարիսի նկատմամբ։ Դա, ըստ էության, ձևական բնույթ կրող արարողություն է։ Ընտրողների կոլեգիայի քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքները կուղարկվեն ԱՄՆ-ի Սենատի նախագահին, որը հենց երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Այս տվյալները նա պետք է ստանա դեկտեմբերի 25-ից ոչ ուշ։ Այնուհետև, մինչև 2025 թվականի հունվարի 3-ը արդյունքների մասին կտեղեկացվի ԱՄՆ-ի Կոնգրեսը։

Ակնկալվում է, որ 2025 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը կգումարի նիստ՝ Հարիսի ընտրողների ձայները հաշվելու համար։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահը պաշտոնապես կհաստատի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Վերջինիս երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։

 

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից