Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: 

Տոնածառի գնման և զարդարման աշխատանքները երկար ժամանակ չէին կարող իրականացվել, քանի որ մրցույթ հայտարարել հնարավոր չէր՝ «Բալասանյան դաշինքի» մանդատների հանձման և համայնքապետի հրաժարականից հետո։

Շիրակի մարզպետի աշխատակազմը ստանձնեց տոնածառի գնման, տեղադրման և զարդարման աշխատանքները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվեց  20 մլն 100 հազար դրամ։ 

Տոնածառը ձեռք է բերվել «Արեգակ գրուպ» ՍՊԸ-ից՝ 11 մլն 909 հազար դրամով։ Այն արհեստական է և նախատեսված է բազմակի օգտագործման համար, բարձրությունը՝ 15 մետր։

Ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայությունների համար պայմանագիր է կնքվել «Գյումրիի վերելակային տնտեսություն» ԲԲ ընկերության հետ, որի պայմանագրային արժեքը կազմել է 4 մլն 50 հազար դրամ։

 

 

 

 

 

Հայերեն

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք