Մարզեր

Հայտնի է «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի հաղթողը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի հաղթողը

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 14-ին ընթանում էին «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցության հայտեր էին ներկայացրել Մարտունի համայնքի Ծակքար, Վերին Գետաշեն, Երանոս, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Արծվանիստ, Մարտունի բնակավայրերի թիմերը։

Եզրափակիչ փուլի հանդիպումները կայացել են դեկտեմբերի 14-ին Լիճք բնակավայրի դպրոցի մարզադաշտում, որի ընթացքում Մարտունիի և Լիճքի ֆուտբոլային թիմերը պայքարել են 1-ին և 2-րդ տեղերի համար, իսկ 3-րդ տեղի համար մրցել են Ներքին Գետաշենի և Արծվանիստի թիմերը: 

Մրցապայքարի արդյունքում 1-ին հորիզոնականը նվաճել է  Մարտունիի թիմը, 2-րդ տեղում Լիճքի, 3-րդ տեղում Ներքին Գետաշենի ֆուտբոլային թիմերն են։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի կողմից լավագույն եռյակ թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և դրամական պարգևներով, համապատասխանաբար՝ 200․000, 150․000, 100․000  դրամով։ 

«Մարտունու համայնքապետի գավաթ» մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում