Մարզեր

ԿՄԽԿ աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում ապրող բազմազավակ ընտանիքն ապահովվել է բնակարանով

2 րոպեի ընթերցում

ԿՄԽԿ աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում ապրող բազմազավակ ընտանիքն ապահովվել է բնակարանով

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում բնակվող Վյաչեսլավ Գաբրիելյանի բազմազավակ ընտանիքը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի աջակցությամբ ապահովվել է բնակարանով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի վարչական ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, Վյաչեսլավ Գաբրիելյանի ընտանիքում մեծանում է հինգ անչափահաս երեխա, որոնցից երեքը  դպրոցական, երկուսը՝ նախադպրոցական տարիքում են։ 

«Վյաչեսլավի հայրական ընտանիքը ևս բազմաշունչ է, մյուս եղբայրները ևս բնակարանի խնդիր ունեին։ Վյաչեսլավն ընտանիքը պահում է արտագնա աշխատանքով, կինը տնային տնտեսուհի է։ ԿՄԽԿ աջակցությամբ 3,5 միլիոն դրամի շրջանակներում նա վերջերս Ախպրաձորում ձեռք է բերել նոր բնակարան, որի արժեքը, ըստ կնքված պայմանագրի, պետք է մարի 20 տարվա ընթացքում։ Ամսական Վյաչեսլավը մուծում է 14 հազար դրամ։ Ինչ խոսք, սա  շատ կարևոր օժանդակություն էր սահմանամերձ բնակավայրում ապրող բազմաշունչ ընտանիքի համար։ Ծրագիրն իրականացվել է Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ»,-ներկայացրեց Ախպրաձորի վարչական ղեկավարը։ 

Օրերս Վյաչեսլավի ընտանիքին այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ նրանց անվճար հատկացնելով վառելափայտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում