Ռուսաստան

Կերչի նեղուցում վնասվել է երկու լցանավ, չի պարզվել 4 մարդու գտնվելու վայրը

2 րոպեի ընթերցում

Կերչի նեղուցում վնասվել է երկու լցանավ, չի պարզվել 4 մարդու գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կերչի նեղուցում «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերի հետ կապված միջադեպի վայրում վառելիքի արտահոսք է գրանցվել, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Ռոսմորեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ միջոցներ են ձեռնարկվում նավթամթերքների թափվելու հետևանքները վերացնելու ուղղությամբ ՝ «Մորսպասսլուժբա»-ի և Ռուսաստանի ԱԻՆ-ի ուժերով:

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում ուժեղ քամի և մինչև 7 բալ փոթորիկ է նկատվում:

Հաղորդվում է, որ աղետի ենթարկված «Վոլգոնեֆտ 212» նավը տեղափոխում է մոտ 4,3 հազար տոննա մազութ, նավի վրա գտնվում է անձնակազմի 13 անդամ: 

Ավելի ուշ հաղորդվել է ևս մեկ լցանավի՝ «Վոլգոնեֆտ 239»-ի վնասման մասին, որում գտնվում են անձնակազմի 14 անդամներ:

Օգնության են ուղարկվել երկու ուղղաթիռ և երկու քարշակ։ 

Նախնական տվյալներով՝ լցանավերի վնասումից հետո չի պարզվել չորս մարդու գտնվելու վայրը։  «Վթարի պահին նրանք կարող էին գտնվել մեքենայական բաժանմունքում կամ նավամբարում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մնացած նավաստիները կամ բարձրացվել են կողքով անցնող քարշակների վրա, կամ մնում են ջրի մակերևույթին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում