Հայաստանը հանձնառու է իր գործընկերների հետ աշխատել ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իր գործընկերների հետ աշխատելու հստակ հանձնառություն ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ամփոփիչ ելույթի ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Երբ մենք խոսում ենք քաղաքական կամքի, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակի մասին, խոսքում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք ազդել քաղաքական մակարդակի և քաղաքական որոշումների վրա, ես հավատում եմ, որ չնայած առկա բոլոր խնդիրներին և մարտահրավերներին ու չնայած նրան, որ այդ հարցում չունենք մեծ հաջողություններ՝ այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,- ասել է Վահան Կոստանյանը։

 ««Հայաստանը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իր գործընկերների հետ աշխատելու հստակ հանձնառություն ունի։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում մենք ունենք մասնակիցներ, որոնք աշխատում էին ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ՝ չնայած բոլոր փորձություններին և այն ամենին, ինչին վերջին մի քանի տարիների ընթացքում առերեսվել է միջազգային հանրությունն, այդ թվում՝ Հայաստանը»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ ամփոփելով և շնորհակալություն հայտնելով գլոբալ ֆորումի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին։

Հայերեն العربية English Español Русский

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները