Սարիկ Մինասյանը խոստացել է Գյումրիի կառավարումը շատ արագ դուրս բերել ճգնաժամային իրավիճակից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 

Նախարարը շնորհավորել է Սարիկ Մինասյանին, ընդգծել, որ փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է։ 

Դավիթ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։ Նախարարի խոսքով՝ թիմային աշխատանքի արդյունքում Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։

Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ ծանոթ է քաղաքի խնդիրներին և շատ արագ քաղաքի կառավարումը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ հաշվի առնելով օրերս Գյումրիում անցկացված նախնական ընտրությունների արդյունքները։ 

Գյումրիում կառավարման ճգնաժամ էր առաջացել այն բանից հետո, երբ «Բալասանյան դաշինք»–ի բոլոր անդամները, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վայր էին դրել ավագանու անդամի մանդատները, իսկ դրանից հետո ավագանին քվորումի բացակայության պատճառով չէր կարողանում նիստեր գումարել։

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց ժամանակից շուտ դադարեցնել Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ։ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 20-ին։ 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը