Մարզեր

Մարտունի համայնքի ղեկավարը պարգևատրել է բազկամարտի չեմպիոնին

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի ղեկավարը պարգևատրել է բազկամարտի չեմպիոնին

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է բազկամարտի աշխարհի չեմպիոն Ազատ Սրապյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարվա օգոստոսի 25-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Մարտունի համայնքի բնակիչ Ազատ Սրապյանն աջ ձեռքով հաղթել է մրցակցին՝ ճանաչվելով աշխարհի չեմպիոն, իսկ ձախ ձեռքով նվաճել բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Ազատ Սրապյանին շնորհվել է «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» և «ՀՀ սպորտի վարպետ» մարզական կոչումները։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորել և քաջալերել է չեմպիոնին՝ վաստակած հաղթանակների և կոչումների արժանանալու առթիվ, ինչպես նաև հետաքրքրվել մարզիկի հետագա ծրագրերով։ 

Ազատ Սրապյանը հայտնել է, որ ցանկություն ունի Մարտունի համայնքում զարգացնել ու մասսայականացնել բազկամարտը։ Չեմպիոնի տեսլականը համայնքի ղեկավարի կողմից արժանացել է հավանության, փոխադարձ պայմանավորվածությամբ առաջիկայում համայնքապետարանի աջակցությամբ Մարտունի համայնքում կկազմակերպվի Հայաստանի բազկամարտի մինչև 18 տարեկանների հանրապետական առաջնություն։

Ազատ Սրապյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի կողմից արժանացել է շնորհակալագրի և դրամական պարգևի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում