Հայաստան

ՏԿԵ նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր:

Նախ քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: 

Քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են այս տարվա ցուցանիշները: 

Նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:

Օրակարգային վերջին հարցով քննարկվել է թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։ 

Նախաձեռնության հեղինակ, պատգամավորներ Մերի Գալստյանը, Արուսյակ Մանավազյանն ու Ծովինար Վարդանյանը ներկայացրել են օրենքի նոր նախագիծը, առաջարկվող կարգավորումները, որոնք պետք է լուծում տան թափառող շների խնդրին ամբողջ հանրապետությունով։

Նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում, գույքագրվել են խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում