ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է անում դադարեցել դրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին լայնածավալ խախտումների առնչությամբ։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, մտահոգված է Սիրիայի մի քանի հատվածներում Իսրայելի կողմից իրականացվող հարյուրավոր ավիահարվածների առնչությամբ», - ասել է Դյուժարիկը։ 

Ըստ խոսնակի՝ Գուտերեշն ընդգծում է բռնությունն ապաէսկալացնելու հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ճակատներում, ամբողջ երկրում»։ 

Անդրադառնալով Իսրայելի պատճառաբանություններին, թե Սիրիային հարվածները հասցվում են, որպեսզի նախկին վարչակարգի զենքերը չհայտնվեն սխալ ձեռքերում, Դյուժարիկը հայտնել է, որ շատ երկրներ մյուսների ինքնիշխանությունը խախտելու հետ կապված արդարացումներ են տալիս։

«Հստակ է այն, որ մենք մտահոգված ենք Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պարբերական խախտումներով։ Այս պահին Սիրիային հարկավոր է իր հարևանների աջակցությունը՝ շարժվելու դեպի կառավարման ձև, որը կլինի ներառական, ժողովրդավարական և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները։ Բացի այդ, պարտադիր է, որ Սիրիայում վերահսկողություն հաստատած անձինք ապահովեն, որ բոլոր զենքերը և ամեն ինչն անցնի վերահսկողության տակ և չենթարկվի թալանի կամ չանհետանա», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է Իսրայելին և մյուս երկրներին, որ կարող են օգտվել հնարավորությունից, անմիջապես դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում