Միացյալ Նահանգներ

Պետդեպարտամենտը խուսափել է պատասխանել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավմանն առնչվող հարցին

1 րոպեի ընթերցում

Պետդեպարտամենտը խուսափել է պատասխանել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավմանն առնչվող հարցին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվները փաստացի բռնագրավելու հնարավորությունը՝ դրանք Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Կարող եմ նորից ասել G7 երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված վարկի մարումով նախագծի մասին: Այն իր տեսակի մեջ առաջինն է: Սա ռուսական սառեցված ակտիվների օգտագործման պատմական նախադեպ է»,- ասել է Վերման՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկում են ԱՄՆ-ի կողմից ռուսական ակտիվների բռնագրավումը։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների վերլուծական կենտրոնում՝ Վերման հավելել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված վնասի համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում