Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. ԿԳՄՍ նախարար

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը և այլք:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին և շնորհավորելով մասնակցության առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ իրականացվող աշխատանքը: Նախարարի գնահատմամբ՝ համատեղ աշխատանքի կարևոր արդյունքներից է նաև բոլորովին վերջերս ՀՀ կառավարության կողմից «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը, որը հաջորդիվ կքննարկվի նաև ԱԺ-ում։

«Սա, թերևս, մեր ամենամասնակցային մշակված օրենսդրական նախաձեռնություններից մեկն է, որն արտացոլում է մեր ընդհանուր օրակարգը: Ուրախ եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել նաև միջազգային գործընկերների շրջանում, որոնք փորձում են ուսումնասիրել Հայաստանի փորձն այս առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախարարը կարևորել է Ազգային ժողովում առաջիկայում կայանալիք հանրային լսումները երիտասարդական քաղաքականության շուրջ:

Ժաննա Անդրեասյանն օրենքի նախագծում կարևորել է նաև մասնավորապես երիտասարդական աշխատողի ու երիտասարդական աշխատանքի գաղափարն ինստիտուցիոնալ շրջանակի մեջ դնելու հանգամանքը․

«Սա, իսկապես, կարևոր է, որովհետև երիտասարդության ոլորտում աշխատանքը պահանջում է հատուկ հմտություններ, կարողություններ, գիտելիք. այն ամենը, ինչը նաև վերապատրաստման ծրագրի մասն էր, և վստահ եմ, որ դրանով իսկ մենք կկարողանանք շատ ավելի մեծ չափով օգտագործել տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներուժը»:

Շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այն պատասխանատվությունը, որով նրանք շարունակելու են որակյալ աշխատանքը և ուղենիշ են դառնալու նաև ոլորտի մյուս աշխատողների համար. «Վստահ եմ՝ երիտասարդական աշխատողներն ինչ-որ առումով դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները և նաև նպաստում են բոլոր խնդիրների կարգավորմանը, օրակարգերի առաջմղմանը»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ այս տարվա դասընթացին ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել են հենց երիտասարդական կենտրոնների աշխատակիցները:

«ՀՀ կառավարությունն առանձին քաղաքականություն է վարում մարզերում երիտասարդական կենտրոնների զարգացման ուղղությամբ, բայց խոսքը ոչ միայն հագեցված միջավայրի ու գույքի մասին է, այլև՝ աշխատանքի, որը պետք է արվի որակյալ աշխատակազմի կողմից»,- ընդգծել է նախարարը:

Նա շնորհակալություն է հայտնել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և կարևորել երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

«Շատ կարևոր է, որ դեռահասներն ու երիտասարդները համայնքներում ունենան իրենց անկյունը: Ապահով և երիտասարդահեն մի վայր, որտեղ նրանք կարող են հանդիպել և զբաղվել կրթական գործունեությամբ, զվարճանալ և ինքնաարտահայտվել, ինչպես նաև աշխատել համատեղ նախագծերի վրա՝ հօգուտ իրենց համայնքի զարգացման: Որպեսզի դա տեղի ունենա, բացի ֆիզիկական վայրից, նրանց պետք են բանիմաց երիտասարդական աշխատողներ, որոնք կաջակցեն դեռահասների և երիտասարդների զարգացմանը, ինչպես նաև հնարավոր կդարձնեն վերջիններիս մասնակցությունն իրենց վերաբերող համայնքային որոշումներին և գործընթացներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս շնորհավորել է դասընթացի մասնակիցներին, անդրադարձել ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններին, ինչպես նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման մասնակցային գործընթացին:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվել է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Ծրագրի շրջանակում իրականացվել է եռափուլ դասընթաց, որին ընտրվել և մասնակցել է երիտասարդական աշխատանքով զբաղվող կամ երիտասարդության հարցերին առնչվող գործառույթներ ունեցող 24 ներկայացուցիչ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, ՔՀԿ-ներից և Հայաստանում գործող տարբեր երիտասարդական կենտրոններից։

Որպես դասընթացավարներ հանդես են եկել ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։ Մասնակիցների համար միաժամանակ կազմակերպվել է ուսումնաճանաչողական այց Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն ու ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառի՝ ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել