Զելենսկին առաջարկել է օտարերկրյա զորքեր տեղակայել Ուկրաինայում, մինչև երկիրը միանա ՆԱՏՕ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գաղափար է առաջարկել, որ Ուկրաինայում տեղակայվեն օտարերկրյա զորքեր, քանի դեռ երկիրը չի միացել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Զելենսկին այս մասին հայտարարել է Կիևում Գերմանիայի ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ուկրաինան, որը փորձում է ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստանալ, ռուս-ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում պնդել է, որ իրեն անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ՝ կանխելու Ռուսաստանի կողմից հերթական հարձակումը ներկայիս ռազմական գործողությունների դադարեցումից հետո:

«Այս կամ այն ​​երկրի զորակազմը կարող է ներկա գտնվել Ուկրաինայում այնքան ժամանակ, քանի դեռ այն ՆԱՏՕ-ի մաս չէ: Բայց դրա համար մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե երբ է Ուկրաինան դառնում ԵՄ անդամ և երբ է դառնում ՆԱՏՕ-ի անդամ», - ասել է Զելենսկին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին չէր բացառել, որ եվրոպական երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն Մակրոնի այս հայտարարությունը բուռն հակասություններ էր առաջացրել։

«Նույնիսկ եթե մեզ հրավիրեն (ՆԱՏՕ), ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Մենք կարող ենք մտածել այդ մասին և աշխատել Էմանուել Մակրոնի առաջարկի շուրջ», - հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտնել է, որ մտադիր է առաջիկա օրերին զանգահարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և քննարկել նրա հետ ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստանալու հարցը։

Ռուսաստանն իր հերթին պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի Հյուսիստատլանտյան դաշինքին միանալու գաղափարից, քանի որ դա համարում է իր անվտանգության համար լուրջ սպառնալիք։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ