ՀՀ և Օմանի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա Ալ-Հարսիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

Հայաստանի և Օմանի ԱԳ փոխնախարարները դիտարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է հատկապես զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի բացահայտման կարևորությունը, որի համատեքստում ՀՀ ԱԳ փոխնախարարը գոհունակությամբ է նշել դեպի Օման ուղիղ չվերթների մեկնարկի շուրջ պայմանավորվածությունը։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ, մասնավորապես հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, խելացի տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Օմանցի գործընկերոջ խնդրանքով փոխնախարար Կոստանյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում զարգացումները։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:

Հայերեն العربية

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը