Մարզեր

Գեղարքունիքի մարզի համայնքներում հարգել են Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքներում հարգել են Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում, Սևան, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ համայնքների կենտրոններում ու այլ բնակավայրերում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչները, Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամները ծաղկեդրմամբ ու աղոթքով հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի և մարզի համայնքապետարանների աշխատակազմերից, հարգանքի տուրքի միջոցառումներին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։ 

Ծաղկեդրումից հետո Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի։   

Գավառի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել  Մերուժան Ադամյանի «Սպիտակի ողբերգությունը չպետք է կրկնվի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում