Մարզեր

Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույս աշխարհ է եկել 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։

Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին,  Վարդենիսի բժշկական կենտրոնում անձամբ այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։ 

«Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին,  նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ նորածնի համար, ինչպես նաև տրամադրեց դրամական աջակցություն։

Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում