ՆԳ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների շրջանակում համագործակցության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ՆԳ նախարարին՝ Շվեդիայի դեսպանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Բարձր գնահատելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի Թագավորության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու այն։

Ըստ աղբյուրի՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով աղետների ռիսկի նվազեցման, դիմակայուն պետության ձևավորման, ինչպես նաև ոստիկանության և միգրացիոն կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությունները։

«Անդրադառնալով ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է այդ ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման առաջնային դերն ու մատնանշել է վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության կարևորությունը։

Քննարկվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, Ոստիկանության գվարդիայի և Միասնական զանգերի կենտրոնի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հատուկ անդրադարձ է կատարվել զանգվածային միջոցառումների ժամանակ տակտիկական մեթոդաբանությանը, ծառայողների բանակցային հմտությունների զարգացմանը, այդ ուղղությամբ Շվեդիայի փորձը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությանը։

Հայերեն Русский

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները