Մակրոնը մեղադրել է ծայրահեղ ձախերին և աջերին կառավարությունը տապալելու համար՝ խոստանալով շուտով նոր վարչապետ նշանակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին հղած ուղերձում մեղադրել է ծայրահեղ աջերին և ծայրահեղ ձախերին կառավարությանն անվստահության քվե հայտնելու համար։ Նա խոստացել է շարունակել պաշտոնավարումը մինչև 2027 թվականին իր ժամկետի ավարտը և հայտարարել է, որ առաջիկա օրերին կնշանակի նոր վարչապետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Մակրոնը ժողովրդին է դիմել դեկտեմբերի 5-ի երեկոյան, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 4-ին խորհրդարանն անվստահության քվե էր  հայտնել վարչապետ Միշել Բառնիեին և նրա կառավարությանը։ 

Մակրոնը հայտարարել է, որ ծայրահեղ աջերն ու ձախերը միավորվել են, իր խոսքով, «հակահանրապետական ճակատում»։ 

Մակրոնը նաև չի ակնարկել, թե ում կնշանակի երկրի վարչապետի պաշտոնում։ 

Դեկտեմբերի 5-ին ավելի վաղ Էմանուել Մակրոնն ընդունել էր Միշել Բառնիեի հրաժարականը։ Ըստ Ելիսեյան պալատի հայտարարության՝ Բառնիեն և նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին էր քվեարկել Ազգային ժողովի 574 պատգամավորից 331-ը՝ ստիպելով Բառնիեին հրաժարական տալ պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք ամիս անց, ինչը ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարման ժամկետն է։ Ազգային ժողովում նման քվեարկության առիթ էր դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։  

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որը նաև Մակրոնի կուսակցությունից է, նախագահին կոչ է արել արագ առաջ շարժվել վարչապետ նշանակելու գործում։ Սակայն սա կարող է բարդ լինել. Մակրոնից ավելի քան երկու ամիս էր պահանջվել Բառնիեին նշանակելու համար, երբ հունիսին կայացած ընտրություններում նրա կուսակցությունը պարտություն էր կրել։

Հայերեն English Русский

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

«Վարչաֆեստ 2026»-ի հաղթողներին կորոշեն ժյուրիի ու ներկա հանդիսատեսի քվեարկությամբ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները