ՆԳ նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ ձեռք է բերել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։

Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։

Ըստ աղբյուրի՝ Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: 

Նա ներկայացրել է ՆԳ նախարարության համար նշանակված միջազգային փորձագետ Ստեֆան Սադակին, որն աջակցելու է ՆԳ նախարարին և նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում։

Դեսպանն ընդգծել է համագործակցությունն ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության, աղետների ռիսկի կառավարման, դիմակայունության բարձրացման, կիբեռհանցավորության դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացին, նաև նշվել է համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը։

Երկուստեք ձեռք է բերվել արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն։

 

Հայերեն English Français Русский

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին