Մարզեր

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 174 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 11 սուբվենցիոն ծրագրերի համար

5 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 174 միլիոն դրամ է  հատկացրել Գեղարքունիքի մարզի 11 սուբվենցիոն ծրագրերի համար

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի նիստում Գեղարքունիքի մարզի 11 սուբվենցիոն ծրագրերի համար 1 միլիարդ 174 միլիոն 874,3 հազար դրամ հատկացնելու մասին որոշում է կայացվել։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 18 միլիոն 655,8 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման համար։ 

223 միլիոն 082,7 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի 1-Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի,2 Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար։

47միլիոն 073,7 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի «Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։ 

64 միլիոն 239,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Թումանյան, Սայաթ Նովա, Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի սալարկման, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցման համար»։ 

13 միլիոն 421,8 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի կենտրոնական փողոցի հատվածի և Ճամբարակ քաղաքի Լեո փողոցի սալարկման աշխատանքների համար։ 

1 միլիոն 712,9 հազար դրամ հատկացվել է Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և Լուսակունք բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցման համար։ 

339 միլիոն 716,9 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցում, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասեցի ճանապարհի ասֆալտապատման, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման համար։ 

265 միլիոն 234,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցման համար։ 

121 միլիոն 063,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, Լիճք և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների բարեկարգման, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատման և խաղահրապարակի բարեկարգման, ինչպես նաև Վարդենիկ և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ 

48 միլիոն 935,4 հազար դրամ հատկացվել է Վարդենիս քաղաքի 10 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար։ 

31 միլիոն 737,6 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի, Գավառի թիվ 7 մանկապարտեզի և Գավառի մշակույթի տան համար գույքի ձեռքբերման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում