Ռուսաստան

Պուտինը և Լուկաշենկոն կստորագրեն անվտանգության երաշխիքների շուրջ պայմանագիր

2 րոպեի ընթերցում

Պուտինը և Լուկաշենկոն կստորագրեն անվտանգության երաշխիքների շուրջ պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից շահագրգիռ դաշնային կառավարական մարմինների հետ համաձայնեցված առաջարկը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին», - ասվում է հրամանում։

Պուտինը Ռուսաստանի ԱԳՆ-ին իրավունք է տվել բանակցային փուլում նախագծում կատարել փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում։

Ըստ հրամանի՝ նպատակահարմար է համարվում «ամենաբարձր մակարդակով ստորագրել» պայմանագիրը։ Երկու երկրների բարձր մակարդակով առաջիկա հանդիպումը, այսինքն՝ նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին Մինսկում՝ Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի շրջանակներում։

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը ձևավորում են միասնական պաշտպանական տարածք և բարելավում են փոխգործակցությունը զինված ուժերի համատեղ օգտագործման հարցերի շուրջ։

Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում կքննարկեն անվտանգության ոլորտում փաստաթղթերի նախագծերը, որոնք նախատեսում են երաշխիքների լայն շրջանակ: Նա ընդգծել էր, որ Մոսկվան և Մինսկը վերանայել են միջուկային զենքի կիրառման իրենց մոտեցումները նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված զենքի առաջացման ֆոնին։

Բացի այդ, Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը կամրագրվի նոր փաստաթղթում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում