Մատենադարանում մեկնարկեց «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովին մշակույթի ոլորտի հայ և օտարազգի մասնագետները կանդրադառնան մասնավոր-պետական համագործակցության, համատեղ կինոարտադրության և մի շարք հարցերի: Համաժողովը երկխոսելու և փորձի փոխանակման հրաշալի հարթակ կդառնա նրանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Մատենադարանում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց՝ միջոցառումն անցկացվում է ճիշտ ժամանակին, քանի որ Հայաստանը կինոյի և առհասարակ մշակույթի ասպարեզում բարեփոխումների իրականացման փուլում է: «Կինոարվեստը կարևոր տնտեսական բաղադրիչ է մեզ համար, և կամք ու ցանկություն ունենք բարեփոխումներն արագ իրականացնելու և առաջ գնալու համար: Հայաստանն արդեն ունի կինոյի մասին օրենք, որում մասնագետների հետ քննարկումների և նրանց առաջարկությունների արդյունքում պետք է լրացումներ կատարվեն»,-ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց՝ արդեն ընթացքում է մասնակի ներդրումների  վերադարձի մասին կարգը, որն առաջիկա մի քանի շաբաթում կսկսի գործել: 

Դանիել Դանիելյանը կարևորեց համաժողովի ընթացքում քննարկվող քարտեզագրման և միջազգային համագործակցության ընդլայնման արդյունավետության բարձրացման հարցը, որին նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում: Անդրադառնալով համատեղ կինոարտադրության խթանման հնարավորություններին, ֆիլմերի միջազգայնացման և ֆոնդհայթայթման մեխանիզմներին՝ Դանիելյանը նշեց՝ շատ կցանկանա, որ նման հարցերի քննարկումներին մասնակցեն ոլորտի շատ ներկայացուցիչներ՝ տեղեկացված լինելու համար:

«Երբեմն նախարարություն են գալիս մասնագետներ, որոնք տեղյակ չեն քննարկումներից  և օրենքներից ու ֆինանսավորում են խնդրում կինո նկարահանելու համար: Պետք է համատեղ ուժերով իրազեկենք բոլորին փոփոխությունների մասին և դաշտն առավել մրցակցային դարձնենք, որպեսզի որակյալ ֆիլմերի առաջարկները շատ լինեն, իսկ ֆինանսների տրամադրումը՝ թափանցիկ»,-ասաց փոխնախարարը:

Գիտաժողովի համապրոդյուսեր Մելիք Կարապետյանը հիշեցրեց՝ միջոցառումը Հայաստանում չորրորդ անգամ է անցկացվում: Նա  երկրորդ համաժողովին ևս ներկա է եղել և խոստովանեց, որ մեծ տարբերություն է տեսնում ու դրական առաջընթաց: 

Նա շատ կաևորեց համաժողովի ընթացքում մասնագետների միջև համագործակցությունը, ոլորտային զրույցները, որոնց կարիքը կա: «2018-ից ինչ երկրում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, կինոյի բնագավառում ևս կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին, հատկապես՝ ֆինանսավորման համակարգում, և հինգ-վեց տարվա ընթացքում մենք տեսանք արդյունքները: Այս տարի առաջարկեցի հրավիրել այն բոլոր երկրներից մասնակիցների, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվել, կամ նոր պետք է իրականացվեն: Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ մենք մասնակիցների ենք հրավիրել Արգենտինայից, Կանադայից, ԱՄՆ-ից: Հյուրընկալել ենք քսան մասնագետի տասնհինգ երկրից»,-տեղեկացրեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կինոարտադրությանը սակավ  միջոցներ է տրամադրում, և հատկապես լիամետրաժ խաղարկային կինո հնարավոր է դառնում նկարահանել միայն համատեղ արտադրության շնորհիվ:

«2005-ին Հայաստանը ստորագրեց կոնվենցիա եվրոպական համատեղ արտադրության մասին, ինչը օրենսդրական հիմք ստեղծեց համատեղ ֆիլմեր նկարահանել եվրոպական երկրների հետ և 2016-ից Հայաստանը դարձավ «Եվրիմաժ»-ի անդամ, ինչի արդյունքում հինգ կամ վեց ծրագիր ֆինանսավորում ստացավ»,-ասաց Մելիք Կարապետյանն ու հավելեց՝ համաժողովին մասնակցում են հետաքրքիր բանախոսներ, որոնց լսելն արդյունավետ կլինի բոլորի համար:

Համաժողովի շրջանակում ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է:

 

Հայերեն Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը