ՀՀ ՏԿԵ փոխնախարարը GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է ջրային կառավարման ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել GIZ-ի ներկայացուցիչներին մինչ այժմ իրականացված համատեղ ծրագրերի համար և կարևորել հատկապես ջրային կառավարման  ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

GIZ- ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ներկայացրել է պլանավորվող «Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարում՝ Հայաստանի համայնքների ճկուն զարգացման համար» ծրագրի մանրամասները։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից  և հանդիսանում է «Եվրամիությունը հանուն Սևանի» ծրագրի տրամաբանական շարունակությունը։

Վաչե Տերտերյանն իր գոհունակությունն է հայտնել ջրային կառավարման ոլորտում ևս մեկ կարևոր ծրագրի շուրջ համագործակցության հնարավորության  համար։ Տերտերյանը կարևորել է նաև այն փաստը, որ ծրագրի բովանդակությունը համահունչ լինի ջրի ազգային ռազմավարության մշակման ընթացքում ձևավորվող հայեցակարգային մոտեցումներին ու առաջնահերթություններին։ Միևնույն ժամանակ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է նախքան մեկնարկը Ջրային կոմիտեի  կողմից առաջարկված համայնքներում ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու կարևորությունը։

Տվյալ ծրագրի շուրջ առաքելությունը երկշաբաթյա է, ուստի  պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթից  կրկին հանդիպել և առավել առարկայական քննարկում անցկացնել։Ծրագրի տևողությունը երեք տարի է լինելու, մեկնարկելու է 2025 թվականի ավարտին։

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը