Կայա Կալասն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կայա Կալասն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Today, I had a good first meeting with @AzerbaijanMFA Jeyhun Bayramov.
— Kaja Kallas (@kajakallas) December 4, 2024
We discussed the EU-Azerbaijan partnership and the normalisation process between Azerbaijan and Armenia.
I am ready to support all efforts towards sustainable peace in the region. pic.twitter.com/EbRLjzheuJ
«Այսօր լավ առաջին հանդիպումն ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկեցինք Եվրամիություն-Ադրբեջան համագործակցությունը և կարգավորման գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ես պատրաստ եմ աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է Կալասը։